Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին

Հասցե`
Գ. Քոչար փ. 21ա 0009, Երեւան, ՀՀ
Էլ.փոստ`
cec@elections.am
Հեռ., ֆաքս`(374 10) 543 523
Տեղեկատվական անվտանգության քաղաքականություն
Որակի քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունները, իսկ "Հանրաքվեի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն նաև հանրաքվեները կազմակերպող և ընտրությունների, հանրաքվեների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմին է: Մինչ Հայաստանի Հանրապետության անկախությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում էր "ՀԽՍՀ ժողովրդական դեպուտատների ընտրությունների մասին՚" ՀԽՍՀ օրենքով: 1990 թ-ից սկսած ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունեց նաև ընտրություններին վերաբերող մի շարք նոր օրենքներ, կատարեց փոփոխություններ և լրացումներ գործող օրենքներում:
"ՀՀ տեղական խորհուրդների պատգամավորների ընտրությունների մասին" ՀՀ օրենքի համաձայն ընտրական գործընթացները կարգավորվում էին ՀՀ օրենքով սահմանված տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից: "ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների մասին՚" ՀՀ օրենքի համաձայն ընտրական գործընթացները կարգավորում էր ՀՀ օրենքով սահմանված Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների կենտրոնական հանձնաժողովը:
1991 թ-ի ապրիլին ընդունված "ՀՀ հանրաքվեի մասին" օրենքի համաձայն Հանրապետությունում հանրաքվեների նախապատրաստումն ու անցկացումն իրականացնում էր Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը: Համաձայն 1991 թ-ի օգոստոսին ընդունված "ՀՀ նախագահի ընտրությունների մասին՚ օրենքի Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների կազմակերպման և անցկացման համար կազմավորվում էին 3 մակարդակի ընտրական հանձնաժողովներ.
ՀՀ Նախագահի ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողով.
ՀՀ Նախագահի ընտրությունների շրջանային, քաղաքային ընտրական հանձնաժողովներ.
ՀՀ Նախագահի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներ:
ՀՀ Նախագահի ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում էր "ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների մասին" ՀՀ օրենքին համապատասխան:
Հետագայում` 1995 թ-ի մարտի 27-ին, Գերագույն խորհուրդն ընդունեց ՀՀ սահմանադրական օրենք, որով ՀՀ նորընտիր Գերագույն խորհուրդը վերանվանվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: 1995 թ-ի ապրիլի 4-ին ընդունվեց "Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին՚" օրենքը, որով սահմանվում էր կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը:
2011թ. հունիսին ընդունված ընտրական նոր օրենսգրքի համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի յոթ անդամ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին նշանակում է Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկությամբ: Հանձնաժողովի անդամները նշանակվում են 6 տարի ժամկետով, բացառությամբ ընտրական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին կազմավորման և ԸՕ-ի 40-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործում է օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:
1999 թ-ից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության (ACEEEO)անդամ է:

ԿԸՀ աշխատակազմի կառուցվածքը

Cec staff