23 Ապրիլ, 2013
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է 2013թ. մայիսի 26-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների նշանակման հայտերը:
12 Ապրիլ, 2013
Ս. թ. ապրիլի 14-ից ապրիլի 26-ը ժամանակահատվածում կանցկացվեն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ընտրությունների անցկացման վերապատրաստման դասընթացները:
Դասընթացների
ժամանակացույցի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ կայքի «Նյութեր» բաժնի
«Մասնագիտական դասընթացներ» բաժնից:
«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ
ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՍԱՐԳՍՅԱՆ
ԷԴՈՒԱՐԴ ՀԱՅԿԱԶԻ ՏԵՐՏԵՐՅԱՆ
2013թ. մարտի 27-ին ժամը 13.00-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում քննարկվելու է Երևանի ավագանու 2013 թվականի մայիսի 5-ի ընտրություններում «Առաքելություն» կուսակցության ընտրական ցուցակը գրանցելու համար ներկայացված փաստաթղթերը: Նիստը տեղի կունենա ՀՀ կենտորնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում, հասցեն` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Գ. Քոչարի 21ա, հարկ 2, նիստերի դահլիճ:
(Ներկայանալ անձը և(կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթերով): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ