Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Հայտարարություններ

30 Հուլիս, 2014
Ներքին աուդիտի բաժնի պետ (ծածկագիր՝ 88-2.2-14)
Ապահովում է ներքին աուդիտի կանոնակարգի նախագծի, ներքին աուդիտի ռազմավարական ու տարեկան ծրագրերը կազմելու աշխատանքները և դրանք Հանձնաժողովի նախագահին ու Ներքին աուդիտի կոմիտե ներկայացնելը: Յուրաքանչյուր աուդիտի համար մշակում և սահմանում է առաջադրանք` նշելով դրա իրականացման շրջանակը, խնդիրները, տևողությունը և տրամադրված ռեսուրսները, աուդիտի մոտեցումներն ու տեխնիկան, աուդիտի տեսակն ու ծավալը: Կատարում է իրականացման ենթակա աուդիտորական առաջադրանքների բաժանում ներքին աուդիտորների միջև: Աուդիտի ավարտից հետո ապահովում է հաշվետվության կազմումը` նախապես քննարկելով այն աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի հետ, և տրամադրում է Հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարին:

Մրցույթը կկայանա 03.10.2014թ.` ժամը 10.30-ին, Խորհրդի շենքում (ք. Երևան, Տերյան 89):

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է