Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Հայտարարություններ

26 Նոյեմբեր, 2014
Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 88-2.3-6)
Իրականացնում է ընտրությունների ընթացքում ընտրական հանձնաժողովների անդամների, թեկնածուների (կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների), ինչպես նաև ընտրական գործընթացի այլ մասնակիցների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվական բանկի ստեղծման աշխատանքները` այդ տվյալների հիման վրա կատարելով վերլուծական աշխատանքներ: ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով իրականացնում է ընտրությունների արդյունքների աղյուսակավորման և տվյալների վերլուծության աշխատանքները «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով: Իրականացնում է Հանձնաժողովի պաշտոնական համացանցային կայքում ընտրությունների վերաբերյալ արդի տեղեկությունների տեղադրումը, թարգմանում և վարում է կայքի անգլերեն տարբերակը: Իրականացնում է Աշխատակազմում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև էլեկտրոնային գործավարության, էլեկտրոնային փաստաթղթերի կամ այլ էլեկտրոնային հենքերի տեղեկատվության վերլուծության արխիվացման և պահպանման աշխատանքները:

Մրցույթը կկայանա 13.02.2015թ.` ժամը 10.00-ին, Խորհրդի շենքում (ք. Երևան, Տերյան 89):

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է…