Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Հայտարարություններ

24 Մայիս, 2017
Այս նպատակով ԿԸՀ է ներկայացվում դիմում, որը պետք է պարունակի.
1. լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը.
2. լրատվական գործունեություն իրականացնողի կողմից տարածվող զանգվածային լրատվության միջոցի անվանումը.
3. ծանուցման հասցեն, հեռախոսահամարը.
4. նշում՝ տվյալ զանգվածային լրատվության միջոցի տարածման սկզբնաժամկետի մասին.
5. արտոնագրված վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու դեպքում` նշում այդ մասին.
6. ընտրության անվանումը և քվեարկության օրը.
7. կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
8. դիմումի տրման ամսաթիվը.
9. դիմումատուի ստորագրությունը:
Դիմումին կից պետք է ներկայացվի ԶԼՄ ներկայացուցիչների ցուցակը: Ցուցակի էլեկտրոնային տարբերակի ձևաթուղթը կարող է ներբեռնվել ԿԸՀ համացանցային կայքից: Ցուցակը ներկայացվում է թղթային և էլեկտրոնային տարբերակով:
Յուրաքանչյուր լրատվական գործունեություն իրականացնող կարող է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրել իր անունից տարածվող միայն մեկ զանգվածային լրատվության միջոց և այդ զանգվածային լրատվության միջոցի ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչների:

Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է 2017 թվականի հունիսի 3-ը: