Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Հայտարարություններ

9 Հունիս, 2017
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածի 5-րդ մասով և ԿԸՀ 2016 թվականի նոյեբերի 9-ի N 124-Ն որոշմամբ, 2017 թվականի հունիսի 12-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ ընդունում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու դիմումներ:
Դիմումի Ձև 1
Դիմումի Ձև 2   Ցուցակի էլեկտրոնային ձևաթուղթը

Դասընթացներն անցկացվելու են …

Դաuընթացներին կարող են մաuնակցել ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները` անձամբ ներկայացնելով դիմումի կամ կուսակցության ներկայացրած ցուցակներին համապատասխան:
Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը 10.00-ից 14.00-ն: Դիմումի ձևը կարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից (www.elections.am): Դիմումով նշված տվյալների սխալ, թերի կամ ոչ լիարժեք լինելու պատճառով առաջացած անհամապատասխանության համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կրում պատասխանատվություն:
Կուսակցությունները ներկայացնում են դաuընթացներին մաuնակցել ցանկացող քաղաքացիների ցուցակ: Ցուցակը ներկայացվում է միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողով` նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel տարբերակով:
Որակավորման ստուգարքը կանցկացվի դասընթացի ավարտից հետո` դասընթացի վայրում, թեստային ստանդարտ եղանակով` գրավոր: Ստուգարքին թույլատրվում է մասնակցել անձնագրի կամ անձը հաuտատող այլ փաuտաթղթի առկայության դեպքում:
Դասընթացների կազմակերպման վայրի, օրվա և ժամի մասին կհրապարակվի լրացուցիչ հայտարարություն` դասընթացի օրվանից առնվազն 3 օր առաջ:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 010-54-35-06, 010-56-31-29: