Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ
ծառայությունը վերահսկողություն է իրականացնում ընտրական հանձնաժողովներին, կենտրոնական
ընտրական հանձնաժողովի աշխատակազմին տրամադրված միջոցների օգտագործման, նախընտրական
հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի, ինչպես նաև կուսակցությունների
ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ:
Նշված գործառույթներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական
ընտրական հանձնաժողովի 11.08.11թ.
N 54-Ն որոշմամբ ստեղծվել է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն և սահմանվել
ծառայության գործունեության կարգը: