Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

15 սեպտեմբերի 2016

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է 2016 թվականի սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ ՏՏԻԿ) պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է տեղեկատվություն` հանձնաժողովի կողմից իրականացվող ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: ԿԸՀ նախագահը հատկապես ընդգծել է հանձնաժողովի կողմից պարբերաբար կազմակերպվող ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների կարևորությունն ընտրական գործընթացների բարելավման գործում:
Դիտորդական առաքելության ղեկավար Լիզա Անսալան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` նշելով, որ ՏԻՄ ընտրությունների դիտարկումը Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գործունեության առաջնահերթուններից է: Դիտորդական առաքելության ղեկավարի խոսքով` վերջին 15 տարիների ընթացքում ԵԽ ՏՏԻԿ-ի կողմից իրականացվել են 100-ից ավելի դիտորդական առաքելություններ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման, ընտրողների ցուցակների վարման, ինչպես նաև ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողական մեխանիզմներին առնչվող հարցեր: