Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

23 օգոստոսի 2018

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Երևան քաղաքի տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների և անդամների հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի նպատակն է ապահովել սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը՝ ՀՀ ընտրական օրենսդրությանը համապատասխան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընտրական տեղամասերի կազմավորմանը, տեղամասային կենտրոններում ընտրողների ցուցակների հրապարակմանը, նախընտրական քարոզչության՝ օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանմանը, ինչպես նաև արտահերթ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին առնչվող մի շարք այլ հարցեր: