Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

20 մայիսի 2011

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը մասնակցել է Եվրախորհրդի Վենետիկյան հանձնաժողովի ընտրական մարմինների 8-րդ եվրոպական համաժողովին

Ս. թ. մայիսի 12-13 Վիեննայում կայացել է Եվրախորհրդի Վենետիկյան հանձնաժողովի և Ավստրիայի ներքին գործերի դաշնային նախարարության կողմից կազմակերպված ընտրական մարմինների 8-րդ եվրոպական համաժողովը` "Ընտրությունները փոփոխվող աշխարհում" խորագրով, որին մասնակցել է նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը: Մասնակիցների թվում էին նաև բազմաթիվ երկրների ընտրական մարմինների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկումների առանցքային թեմաներից էին ժամանակակից տեխնոլոգիաների դերը ընտրական գործընթացներում, դրանց ազդեցությունն ընտրությունների վրա, էլեկտրոնային /համացանցային/ քվեարկության ներմուծումը, քվեի գաղտնիությունն ու ընտրողների վստահության ապահովումը այդ եղանակներով քվեարկելու դեպքում:
Համաժողովին հաջորդել է Եվրամիության Արևելյան գործընկերության և Եվրախորհրդի համատեղ ծրագրի շրջանակներում կազմակերպված մասնակից-երկրների կենտրոնական ընտրական հանձնաժողոների ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ընտրական գործընթացների բարեփոխումների շրջանակներում ծրագրին մասնակից 6 պետությունների միջև գործակցության հեռանկարները: