Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

2 մայիսի 2013

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին` Տիգրան Մուկուչյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելությունների դերն ու նշանակաությունն ընտրական գործընթացներում:
Դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար Ստյուարտ Դիքսոնի խնդրանքով ԿԸՀ նախագահը ներկայացրել է տեղեկատվություն` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի, ինչպես նաև հանձնաժողովի կողմից իրականացվող ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Քննարկվել են նաև ընտրական հանձնաժողովների կազմավորման, ընտրողների ցուցակների վարման և կազմման սկզբունքներին առնչվող հարցեր: