Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

30 հունիսի 2015

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնած «Ժողովրդավարության ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում հանդիպել է Հայաստանի տարբեր մարզերի դպրոցահասակների հետ:

ԿԸՀ նախագահն անդրադարձել է ընտրությունների և հանրաքվեների կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող գործընթացներին, ներկայացրել է ՀՀ ընտրական համակարգը և պատասխանել աշակերտների հարցերին:
Հանդիպման ընթացքում դպրոցականները ծանոթացել են նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի հնարավորություններին: