Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

29 Հունիս, 2012
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի` 2012թ. հունիսի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու անդամ Դերենիկ Հրանտի Դումանյանի ավագանու անդամի լիազորությունները դադարած համարելու մասին>> արձանագրությունը, կազմել է արձանագրություն` ավագանու անդամի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մանասե Աշիկի Թադևոսյանին տալու վերաբերյալ:

Հերթական նիստում, հաշվի առնելով Շիրակի մարզի Գյումրի և Լուռու մարզի Վանաձոր համայնքները ընդգրկող ընտրատարածքներում տվյալ համայնքների ընտրողների թիվը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է Գյումրի քաղաքային համայքնում 2012թ. սեպտեմբերի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություների կազմակերպման և անցկացման լիազորությունը վերապահել Գյումրի համայնքի առավել թվով ընտրողներ ունեցող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, իսկ Լոռու մարզի Վանաձոր քաղաքային համայքնում ընտրություների կազմակերպման և անցկացման լիազորությունը` Վանաձոր համայնքի առավել թվով ընտրողներ ունեցող թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:

Նիստում <<Ընտրություններ>> ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով սահմանվել է 2012թ. օգոստոսի 5-ի Արագածոտնի մարզի Թալին համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև:
Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2012 թ. հուլիսի 16-ից 18-ը: