Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

30 Դեկտեմբեր, 2016
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ: Նիստի ընթացքում հանձնաժողովը հաստատել է Հանրապետության նախագահի հրամանագրով 2017 թվականի ապրիլի 2-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով լիազոր մարմնի կողմից ըստ ընտրական տարածքների ընտրողների թվի վերաբերյալ տրամադրված տեղեկանքը և ընտրողների ռեգիստրի թիվը, որոշմամբ սահմանել է Ազգային ժողովի ընտրություններին յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը: