Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

30 Դեկտեմբեր, 2016
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստի ավարտից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել 2017թ ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման հետ կապված՝ ընտրական օրենսգրքով սահմանված գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմինների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկայացվել է Ազգային ժողովի ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը, պարզաբանվել յուրաքանչյուր մարմնի գործառույթները, ինչպես նաև այդ գործառույթների իրականացման ժամկետները:
Միաժամանկ տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում զետեղվել է առանձին էջ, որտեղ տեղադրված է 2017թ ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման և անցկացման միջոցառումների ժամանակացույցը, փաստաթղթերի ձևաթղթերը և այլ անհրաժեշտ տեղեկություններ: