Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

11 Հունվար, 2017
Այսօր կայացած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք, Շիրակ և Սյունիք մարզերի թվով 10 համայնքներում 2017 թվականի փետրվարի 12-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:
Արտահերթ նիստում հանձնաժողովի որոշմամբ սահմանվել է ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների ընտրության, դիմումների ներկայացման, ուսուցման եվ մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների ստուգման կարգը:
ԿԸՀ-ն սահմանել է նաև ԱԺ ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները սկանավորելու կարգը, ինչպես նաև ընտրական իրավահարաբերությունները կանոնակարգող մի շարք այլ կարգեր և փաստաթղթերի օրինակելի ձևեր:
Նիստում հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել ԿԸՀ մի շարք նորմատիվ որոշումներ: