Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

7 Փետրվար, 2017
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում որոշում է ընդունել թույլատրել միջկուսակցական համատեղ հանձնաժողովի հայտարարած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված <<Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ >>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2017 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ իրականացնելու թվով 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը թիվ 10 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակել Հովհաննես Հարությունի Կարապետյանին` համապատասխան լրացում կատարելով ԿԸՀ 2016 թ. դեկտեմբերի 16-ի թիվ 151-Ա որոշման մեջ: