Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

9 Փետրվար, 2017
Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ կազմակերպել էր հանդիպում` տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների և ընտրական հարցերով փորձագետ Ջոն Հարդին Յանգի միջև:
Հանդիպման մասնակիցները քննարկել են ընտրական հանձնաժողովներում վարչական վարույթի առանձնահատկություններին առնչվող հարցեր: Մասնավորապես` ներկայացվել և քննարկվել են հանձնաժողովներին դիմումներ (բողոքներ) ներկայացնելու, դրանք քննարկելու և արդյունավետ լուծումներ տալու օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը:
Հանդիպումը կազմակերպվել էր Երևանում Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող <<Ընտրական վարչարարության մարմինների կարողությունների ամրապնդում` ընտրական վեճերի լուծման գործընթացների բարելավման նպատակով>> ծրագրի շրջանակում: