Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

10 Փետրվար, 2017
Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Երևանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ, անցակցրել է աշխատաժողով` քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար: Աշխատաժողովին հրավիրված էր ընտրական վեճերի լուծման հարցերով միջազգային փորձագետ Ջոն Հարդին Յանգը: Աշխատաժողովին մասնակիցները քննարկել են ընտրական հանձնաժողովներում վարչական վարույթի առանձնահատկություններին առնչվող հարցեր: Մասնավորապես` ներկայացվել և քննարկվել են հանձնաժողովներին դիմումներ (բողոքներ) ներկայացնելու, դրանք քննարկելու և արդյունավետ լուծումներ տալու օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը: Միջազգային փորձագետ Ջոն Հարդին Յանգի կողմից ներկայացվել է նաև ընտրական վեճերի լուծման միջազգային փորձը:
Հանդիպումը կազմակերպվել էր Երևանում Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող <<Ընտրական վարչարարության մարմինների կարողությունների ամրապնդում` ընտրական վեճերի լուծման գործընթացների բարելավման նպատակով>> ծրագրի շրջանակում: