Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

18 Մայիս, 2017
2017 թվականի հունիսի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 10 համայնքներում, որոնցից 8-ում կայանալու են համայնքի ղեկավարի և 2-ում` ավագանու անդամի ընտրություններ:
Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ձևավորված թվով 15 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև: Նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`
Հայաստանի Հանրապետական կուսակցություն `8-ական,
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք ` 5-ական,
«Ելք» կուսակցությունների դաշինք ` 1-ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 1-ական: