Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

4 Հուլիս, 2017
Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև ստորագրվել է հանձնման-ընդունման համաձայնագիր, որով հանձաժողովին են փոխանցվում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող <<Աջակցություն Հայաստանում ընտրական գործընթացին>> ծրագրի շրջանակում ձեռքբերված տեխնիկական սարքավորումները:
Համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի կողմից:
2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ առաջին անգամ կիրառված ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների ներդնումն իրականացվել է Եվրոպական միության, ԱՄՆ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և ՀՀ կառավարությունների աջակցությամբ: