Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

6 Սեպտեմբեր, 2017
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ 2017 թվականի սեպտեմբերի 5-6-ը կազմակերպել էր աշխատաժողով` ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող սարքավորումների կիրառման թեմայով:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են 2017 թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններից ի վեր ընտրություններում օգտագործվող ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների կիրառման արդյունքում գրանցված ձեռքբերումները, ի հայտ եկած թերությունները և այդ թերությունները շտկելու հնարավոր լուծումները:
Երկօրյա աշխատաժողովի ավարտին մասնակիցների կողմից ներկայացվել են մի շարք առաջարկություններ` տեխնիկական սարքավորումների կիրառման ընթացակարգերի վերաբերյալ: