Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

24 Փետրվար, 2018
2018 թվականի մարտի 11-ին հանրապետության 20 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու համար դիմումներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև ս.թ փետրվարի 24-ը: Սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 2 տեղական հասարակական կազմակերպություն: Փետրվարի 24-ին լրացել է նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը: Մարտի 11-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով հավատարմագրվել է 8 զանգվածային լրատվության միջոց: