Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

9 Ապրիլ, 2018
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում թիվ 1 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակել Գևորգ Գրիշայի Բաբաջանյանին:
«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժի մեջ մտնելու հանգամանքով պայմանավորված՝ հանձնաժողովն ընդունել է մի շարք որոշումներ, որոնցով սահմանվել են հանրաքվեի ժամանակ ընտրական իրավահարաբերությունները կանոնակարգող փաստաթղթերի օրինակելի ձևեր և կարգեր: