Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

5 Մայիս, 2018
2018 թվականի հունիսի 10-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի թվով 19 համայնքներում: Նշված համայնքներից 8-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 7 համայնքում` միայն ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Այսօր գումարած նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է հունիսի 10-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև:
ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված թվով 22 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝
Հայաստանի Հանրապետական կուսակցություն ` 12-ական,
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք ` 7-ական,
«Ելք» կուսակցությունների դաշինք ` 2-ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 1-ական: