Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

12 Հունիս, 2018
2018 թվականի հունիսի 10-ին հանրապետության 18 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հունիսի 12ը` ժամը 11.00-ն:
Սահմանված ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության արդյունքների վերահաշվարկի և արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ չեն ստացել: