Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

30 Օգոստոս, 2018
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել հանրային իրազեկմանը, նախընտրական քարոզարշավի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ:
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նաև ներկայացրել են իրենց տեսակետները՝ տեղամասերում ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև ընտրողների ազատ կամարտահայտումը երաշխավորող մեխանիզմների վերաբերյալ:
Կողմերը հանդիպման ավարտին պատրաստակամություն են հայտնել նմանատիպ աշխատանքային հանդիպումները դարձնել շարունակական: