Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

7 Սեպտեմբեր, 2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դիտորդներ հավատարմագրելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 8-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատելու է շաբաթ օրը ներառյալ՝ չնայած այն հանգամանքին, որ սեպտեմբերի 8-ը ոչ աշխատանքային օր է: