Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

4 Հոկտեմբեր, 2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած նիստում ուժը կորցրած է ճանաչել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի, Նազիկ Ավդալյանի, Արմենակ Այվազյանի, Ջիվան Պողոսյանի, ինչպես նաև Լույս կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Արտակ Զեյնալյանի գրանցումները՝ հիմք ընդունելով նրանց կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում կազմել է արձանագրություն՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում Երևանի ավագանու ընտրված անդամներ գրացելու վերաբերյալ::