Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

18 Փետրվար, 2013 ՀՀ Նախագահի ընտրություններ


Հանրապետության Նախագահի ընտրության օրվա մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հաղորդագրությամբ հանդես է եկել 08.12.2012թ.-ին

Ընտրություններին մասնակցող թեկնածուների ընտրական գրավի մուծման հաշվի համար` ՀՀ կենտրոնական բանկ 103007500103

Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուների գրանցման փաստաթղթերի օրինակելի ձևերի էլեկտրոնային ձևաթղթեր

Download     Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ
Ծնվել է 1958 թ. հոկտեմբերի 18-ին, Երևան քաղաքում։

Կրթության և աշխատանքային գործունեության հիմնական իրադարձություններ
1965-1975 թթ.` ուսանել և ավարտել է Երևանի N49 միջնակարգ դպրոցը:
1975-1979 թթ.` ուսանել և ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը:
1979թ.` Մասիսի Հայէլեկտրամեքենա Ա/Մ, տնտեսագետ:
1979-1981 թթ.` Ծառայել է խորհրդային բանակում:
1981-1982 թթ.` «Քիմռեակտիվներ» Հ/Մ, տնօրենի տեղակալ:
1982-1985 թթ.` ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա:
1986-1990 թթ.` ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտ (կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, բաժնի վարիչ):
1990-1993 թթ.` ՀՀ կառավարության նախագահի առաջին տեղակալ, էկոնոմիկայի նախարար:
1991 թ. սեպտեմբեր-նոյեմբեր` ՀՀ կառավարության նախագահի պաշտոնակատար:
1993-1995 թթ.` ՀՀ վարչապետ:
1995 թ. հուլիս` ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո մինչև 1996 թ. նոյեմբեր՝ ՀՀ վարչապետ:
1996-1997 թթ.` Արժույթի միջազգային հիմնադրամ, խորհրդական:
1998-2006 թթ.` Երևանի կոնյակի գործարան (փոխնախագահ, մարդկային ռեսուրսների և խաղողի գնումների գծով տնօրեն):
2006-2011 թթ.` Ռուս-Հայ Սլավոնական Համալսարան (Երևան), Կիևի միջազգային հարաբերությունների և Ուկրաինայի Ազգային բանկի բանկային գործի համալսարաններ, որպես` պրոֆեսոր: Դասավանդել է՝ մեգաէկոնոմիկայի տեսություն, միկրոէկոնոմիկա, մակրոէկոնոմիկա, դինամիկ բանկինգ և մարդկային ռեսուրսների կառավարում առարկա-ները:

Այլ տվյալներ
Տնտեսագիտության դոկտոր է: Դոկտորական թեզը պաշտպանել է Մոսկվայի կառավարման պետական համալսարանի (նախկին Ս. Օրջենիկիձեի անվան կառավարման ինստիտուտ) գիտխորհրդում` 2004թ.: 2005 թ. դոկտորական աստիճանը նոստրիֆիկացվել է Հայաստանում: 2010 թ. Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) նրան շնորհել է տնտեսագիտության դոկտորի աստիճան:
2010 թ.՝ Դոկտորական դիպլոմը ճանաչվել է Ուկրաինայի ԲՈՀ-ի կողմից։
1995 թ.` Ամերիկայի կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է տարվա մարդ:
1998 թ.` ՄԱԿ-ի և Քեմբրիջի կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է հազարամյակի մարդ:
2005 թ.` Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կողմից նրան շնորհվել է նույն համալսարանի «Պատվավոր դոկտորի» կոչում:
2006 թ.` ՀՀ լրագրողների կողմից ճանաչվել է ՀՀ անկախության ձեռքբերման և կայացման գործում ամենամեծ ներդրում ունեցող տնտեսագիտական գործիչ:
2010-2012 թթ.` Ուկրաինայի բանկային գործի համալսարանի ուսանողների կողմից մի քանի անգամ ճանաչվել է լավագույն դասախոս։
16 գրքի և 60 գիտական հոդվածների հեղինակ է: Նրա գրքերը լույս են տեսել հայերեն, ռուսերեն, անգլերեն և ուկրաիներեն լեզուներով: Համարվում է մեգաէկոնոմիկայի տեսության հիմնադիրը:

Կուսակցական պատկանելիությունը
“Ազատություն” կուսակցության նախագահն է:
2012 թ.մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական կարգով` ՀԱԿ կուսակցությունների դաշինքի կողմից (Ընտրատարածք 115):

Հանձնաժողովներ`
11.06.2012 թ.` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով:
11.06.2012 թ.` ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Կինը` Նանա Վյաչեսլավի Բագրատյան, ծնվ. 1966 թ.
Տղան` Արարատ Հրանտի Բագրատյան, ծնվ. 1989 թ.
Դուստրը` Մարիա Հրանտի Բագրատյան, ծնվ. 1997թ.
Գույքի և եկամուտների հայտարարագիրը
Նախընտրական ծրագիրը
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ
Ծնուել է 1949 թուականի յուլիսի 5-ին Երեւանի Նուբարաշէն արուարձանում։
Հայրը` Արշաւիր Յովհաննէսի Հայրիկեանը պոլսեցի է, մայրը` Զարուհի Սեդրակի Աբրահամեանը վանեցի ծնողների զաւակ է։
1966 թթ. աւարտել է Նուբարաշէնի միջնակարգ դպրոցը եւ ընդունուել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի բաժանմունքի երեկոյեան բաժինը․ ցերեկներն աշխատել է Նուբարաշէնի գործուածքային գործատանը որպէս էլեկտրիկ:
1967թ. անդամագրուել է. 1966թ. ստեղծած ընդհատակեայ Ազգային Միացեալ Կուսակցութեանը (ԱՄԿ): Հիմնադիրն էր նկարիչ Հայկազ Խաչատրեանը։
1968թ. ամռանը նա դարձավ կազմակերպութեան գործող հատուածի փաստացի ղեկավարը։ Տպագրեցին «Երկունք» թերթիկը եւ «Ցասում» ստորագրութեամբ թռուցիկներ:
1969թ. գարնանը առաջին անգամ նրան կալանաւորեցին։
1970թ. դատապարտուեցին 4 տարուայ խիստ ռեժիմի ազատազրկման։
1973թ. ազատազրկումից վերադառնալուն պէս շարունակեց ընդհատակեայ ազգային գործունէութիւնը։ ԱՄԿ նոր ղեկավարութիւն՝ ԱՄԿ ԽՈՐՀՈՒՐԴ ձեւաւորուեց։ Փակ գաղտնի քուէարկութեամբ նրան ԱՄԿ ղեկավար ընտրեցին։ Որդեգրեցին ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ՀԱՆՐԱՔՈՒԷԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ռազմավարական ծրագիրը:
1974թ. նրան դատապարտեցին 7 տարուայ կալանքի և 3 տարուայ աքսորի:
Ազատազրկման ընդհանուր ժամանակամիջոցից 300 օրից աւելի եղել է պատժախցերում, իսկ «խցային տեսակի կացարան» կոչուող խիստ բանտային ռեժիմի բանտերում անց է կացրել 33 ամիս։
1980թ. հոկտեմբերին նրա նկատմամբ նոր գործ հնարուեց։ Նրան տեղափոխեցին Ուրալի Պերմ քաղաքի քրեական բանտ։ Պերմի մարզում դատավարութիւն-ներկայացումից յետոյ դատապարտուեց լրացուցիչ 3 տարուայ ազատազրկման, որն անցկացրեց Իրկուտսկի մարզում։ 1984-1987թթ. նա աքսորավայրում էր` Իրկուտսկի Ուստ-Կուտ շրջանում։
Աքսորավայրում կարելի էր բարձրագույն կրթություն ստանալ, սակայն նրան խանգարեցին եւ միեայն յետագայում արդէն հասուն տարիքում սովորեց եւ ավարտեց Երևանի պետական համալսարանի իրավաբանական բաժինը:
1987թ. մայիսին նա մի քանի օրով Երեւանում գործուղման ժամանելու ընթացքում ստեղծեց բացայայտ գործող «Քաղկալանաւորների պաշտպանութեան հայկական յանձնախումբը»:
Նոյն տարուայ օգոստոսին վերջնականապէս վերադարձավ Հայաստան:
1987 թուականի սեպտեմբերին նա հիմնեց ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈւՄ ՄԻԱՎՈՐՈւՄ (ԱԻՄ) կազմակերպութիւնը: Դա ԽՍՀՄ ամբողջ տարածքում բացայայտ պայքարող առաջին ազգային-քաղաքական-ժողովրդավարական կազմակերպութիւնն էր։ ԱԻՄ-ն ուներ «Անկախութիւն» անունով շաբաթաթերթ եւ «ՀԱՅՐԵՆԻՔ» անունով տեսական յանդէս։:
ԱԻՄ նպատակն էր ազգային պետականութեան վերականգնումը, առաջնահերթ խնդիրը` Հայաստանի անկախացումը ՀԱՆՐԱՔՈՒէ Ի միջոցով: Այն փաստօրէն ընդյատակից դուրս եկած ԱՄԿ-ն էր։
1988 թուականի յունուարի 12-ին Երեւանում նրա հրաւերով կայացաւ հայ, ուկրաինացի եւ վրացի այլախոհ ղեկավար դէմքերի հանդիպումը, որով սկիզբ դրուեց իրենց ազատութիւնների համար պայքարող ազգերի համագործակցութեանը։
1988 թուականի մարտին նրան կրկին՝ չորրորդ անգամ կալանաւորեցին։ Մէկ օր Մոսկուայում պահելուց՝ մարտի 23-ից նա Երեւանի ՊԱԿ-ի բանտում էր։
1988 թուականի յուլիսի 20-ին յատուկ օդանաւով Մոսկովեան իշխանութիւնները բռնի՝ ձեռնակապերով նրան տեղափոխեցին նախ Մոսկուա, ապա նոյնպէս յատուկ օդանաւով տարան Եթովպիա։ Այնտեղից նա անցաւ նախ ԵՒրոպա, ապա՝ ԱՄՆ:
Բռնի տարագրեալի վիճակում արտասահմանում ստիպուած եղաւ մնալ մինչեւ 1990 թուականի նոյեմբերը։ Գորբաչովը համաշխարհային հանրութեան ճնշման տակ ստիպուած եղաւ վերականգնել նրա քաղաքացիութիւնը։ Դրան նպաստեց նաեւ այն, որ հեռակայ ընտրուել էր Հայաստանի խորհրդարանի պատգամաւոր։
Տարագրութեան մէջ գտնուելու շրջանում 1989 թուականին նա ընտրուեց Փարիզում հիմնադրուած «ԽՍՀՄ ժողովրդավարական շարժումների ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ համակարգիչ կենտրոն»-ի նախագահ։
1990 թուականի յուլիսին Պրահայում «Ժողովրդավարութիւն եւ Անկախութիւն» համակարգիչ կենտրոնի աւելի ընդլայնուած կազմով հրաւիրած ԴԵՊԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ ՏԱՆՈՂ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ խորհրդաժողովում նրան վերընտրեցին։
1990-1999 թթ. Հայաստանի խորհրդարանի անդամ էր,
1998-1999 թթ. ՀՀ նախագահի խորհրդական եւ Սահմանադրական բարեփոխումների յանձնաժողովի նախագահ,
1998-2002 թթ. ՀՀ Մարդու իրաւունքների յանձնաժողովի նախագահ։
1992 թուականին ԱԻՄ-ը ձեռնամուխ եղաւ Լաչինի շրջանում փախստականների համար բնակավայրեր՝ ԱԻՄԱՒԱՆՆԵՐ ստեղծելու գործին։ Նա պաշտօնապէս նշանակուեց Գորիսի արտակարգ դրութեան պարետ։ Նրա ստեղծած Սիւնիքի աշխարհազօրի 627 գրանցուած աշխարհազօրայիններից 46-ը տարբեր ԱԻՄԱՒԱՆ-ներում կնքեցին իրենց մահկանացուն, երեք տասնեակը դարձան պատերազմի հաշմանդամներ։ 2002 թուականին նրանց յիշատակն յաւերժացնելու համար ԱԻՄԱՒԱՆ 1-ում (Քաշաթաղի շրջանի Աղաւնո գիւղ) կառուցեցինք Սրբոց Նահատակաց եկեղեցին։ Նա երկու ամսով էր պարէտ նշանակուած, սակայն աշխտանքները շարունակեց մինչեւ 1995-96թթ։ 1994 թուականից նրանց սկսած՝ ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼՈՒ նախաձեռնութիւնը պետական քաղաքականութիւն դարձաւ:
1989 թուականից հրատարակել է հրապարակախօսական ու գեղարուեստական գրքեր եւ գրքոյկներ, այդ թւում բանաստեղծութիւնների երկու ժողովածու, «Լոյսի ճանապարհին»» վէպը, «Հաւատով եւ սիրով» սցենարը։
1988 թուականից թողարկել է քնարական եւ հայրենասիրական երգերի 3 ալբոմ։ 2001 թուականին նրա «Սիրոյ թռչուն» երգը համահայկական ՍԱՅԱԹ ՆՈՎԱ երգի մրցոյթում գրաւեց առաջին տեղը:
Հինգ վաւերագրական շարժանկարների, այդ թւում՝ ազգային արժեքային համակարգին վերաբերող «Յարութիւն» գիտահանրամատչելի շարժանկարի, սցենարներ է հեղինակել եւ արտադրել։
1998 թուականի նախագահական ընտրութիւններում նրան յաջողուեց պարտադրել ՀՀ իշխանութիւններին ընթացք տալ սահմանադրական բարեփոխումների նրա ծրագրին։ Այդ փուլում սկսած կատարեալ ժողովրդավարական համակարգի որոնումներն ընթացան ընտրական համակարգերի վերաբերեալ գրքերի, գրքոյկների ու տասնեակ յօդուածների հրապարակմամբ։ Հայաստանի եւ ԱՄՆ-ի հեղինակային իրաւունքի պաշտպանութեան կազմակերպութիւններում գրանցուած է նրա «Պետութիւնների ժողովրդավարականութեան բանաձեւը» գիւտը։ 2012 թուականին կատարեալ ժողովրդավարական համակարգի վերաբերեալ իր աշխատանքներն աւարտել է իր կայքէջում հրապարակուած հանրամատչելի «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ» գրքով։
Գույքի և եկամուտների հայտարարագիրը
Նախընտրական ծրագիրը
Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը 215
Ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը 14 300
Հաշվառում չունեցող ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը 508
Ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը 1 733
Ստացիոնար բուժհաստատության ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը 1 629
Ձերբակալված անձանց պահելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը 3
Ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը2 509 434
Ընտրողների ընդհանուր թիվը2 527 822
Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների1 521 261
ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը2 579 000
ելունդների համարները1 - 2579000
ՏԸՀ-ներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը1 057 779
Անվավեր քվեաթերթիկների թիվը 50 972
Յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը
ԲԱԳՐԱՏՅԱՆ ՀՐԱՆՏ ԱՐԱՐԱՏԻ 31 643
ՀԱՅՐԻԿՅԱՆ ՊԱՐՈՒՅՐ ԱՐՇԱՎԻՐԻ 18 096
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՐԱՖՖԻ Կ. ՌԻՉԱՐԴԻ 539 691
ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՆԴՐԻԱՍ ՄԱՐԱՏԻ 8 329
ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՄԱՆ ՎԱՐԴԱՆԻ 3 516
ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԺ ԱԶԱՏԻ 861 155
ՍԵԴՐԱԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԺՈՐԺԻԿԻ 6 210
Թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում) 0
Քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը1 519 651
Անճշտությունների գումարային չափը 702