Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

19 Փետրվար, 2008 ՀՀ Նախագահի ընտրություններ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Արթուր Վահանի Բաղդասարյանը ծնվել է 1968 թ. նոյեմբերի 8-ին` Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը, այնուհետև Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1988-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1989-1993թթ. աշխատել է ՙԱվանգարդ՚ թերթի խմբագրությունում որպես թղթակից, բաժնի վարիչ, այնուհետև` խմբագրի տեղակալ: 1993թ. նոյեմբերին ընտրվել է Երևանի Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի փոխնախագահ: 1994-1997թթ. սովորել և ավարտել է ՌԴ նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիան` գերազանցության դիպլոմով: 1995թ. պաշտպանել է թեկնածուական թեզ` ստանալով իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1995թ. հուլիսի 5-ին Շենգավիթի թիվ 5 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, նույն տարվա սեպտեմբերին` Հայաստանի Իրավագետների և քաղաքագետների միության նախագահ: 1997թ. Մոսկվայում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, ստանալով իրավագիտության դոկտորի գիտական աստիճան: 1998թ. մարտին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 1998թ. հունիսին ընտրվել է ՙՕրինաց երկիր՚ կուսակցության նախագահ: 1999թ. մայիսի 30-ին Շեն•ավիթի թիվ 21 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, 1999թ. սեպտեմբերին` Ազգային ժողովի ՙՕրինաց երկիր՚ խմբակցության ղեկավար: 2000թ. ընտրվել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, իսկ 2002թ.` Կովկասում Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ: 2003թ. մայիսի 25-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, հուլիսի 12-ին` Ազգային ժողովի նախագահ: 2005թ. նոյեմբերին ընտրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նախագահ: 2006թ. մայիսի 29-ին հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից: 2007թ. փետրվարին ընտրվել է Կովկաս-կասպյան միջազգային հանձնաժողովի համանախագահ: Արթուր Բաղդասարյանն իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, մեկ տասնյակից ավելի գրքերի, 200-ից ավելի գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ, երկու միջազգային ակադեմիաների իսկական անդամ, ակադեմիկոս: Նա պարգևատրվել է Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ավստրիայի և մի շարք այլ երկրների, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների շքանշաններով և բարձրագույն պարգևներով: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
Ծնվել է 1949թ. դեկտեմբերի 2-ին, Երևանում: 1966թ. ավարտելով Չեխովի անվան ռուսական միջնակարգ դպրոցը` ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: 1971թ. ավարտել է ինստիտուտը և ընտրվել Էլեկտրատեխնիկական ֆակուլտետի կոմերիտական կազմակերպության ազատված քարտուղար. աշխատել է մինչև 1974թ.: 1972թ. հունիս-սեպտեմբերին աշխատել է Կարելիայի Ինքնավար Հանրապետությունում որպես 660 հոգանոց հանրապետական ուսանողական շինջոկատի հրամանատար: Շինջոկատի աշխատանքները գերազանց կազմակերպելու համար պարգևատրվել է ՀԽՍՀ ամենաբարձր պարգևով` Գերագույն խորհրդի Պատվոգրով, և Կարելիայի Ինքնավար Հանրապետության Մինիստրների խորհրդի պատվոգրով: 1972թ. հոկտեմբերին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը: 1974-76թթ. ընտրվել և աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տասներեքուկես հազարանոց կոմերիտական կազմակերպության առաջին քարտուղար: 1976-78թթ. եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի ուսանող երիտասարդության բաժնի վարիչ: 1979-86թթ. աշխատել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի ապարատում (հրահանգիչ, սեկտորի վարիչ, տեսուչ, Կենտկոմի առաջին քարտուղարի օգնական, կուսակցական- կազմակերպական աշխատանքի բաժնի վարիչի առաջին տեղակալ): 1987-89թթ. ընտրվել և աշխատել է Երևանի Մաշտոցի կուսշրջկոմի առաջին քարտուղար: Այդ տարիներին Մաշտոցի շրջանում շահագործման են հանձնվել ավելի քան 320 հազար քառ. մետր բնակմակերես, 8 հազար աշակերտական տեղով դպրոցական շենքեր, 1960 տեղով մանկապարտեզներ: 1988-90թթ. եղել է ԽՄԿԿ ԿԿ առընթեր հասարակական գիտությունների ակադեմիայի ունկնդիր` հեռակա ուսուցմամբ (Մոսկվա): 1989-90թթ. ընտրվել և աշխատել է Երևանի քաղաքապետ: Նրա պաշտոնավարության օրոք ավարտվել է Մասիս—Երևան և Արզական—Երևան ջրատարների տարիներ շարունակ ձգձգվող շինարարությունը` քաղաքին տալով վայրկյանում 1200 լիտր ջուր, շահագործման են հանձնվել բազմաթիվ բնակշենքեր, դպրոցներ, մանկապարտեզներ, Ազատության պողոտայի ճանապարհային հանգույցը (ՙԼամբադա՚), բարեկարգվել են տասնյակ միկրոշրջաններ, շեշտակի թափ է ստացել Դավիթաշենի կամրջի շինարարությունը: Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի կողմից օծվելով` Երևանի քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ հիմնադրվել է Երևանի Գրի•որ Լուսավորիչ Մայր Տաճարը, ստեղծվել է մայրաքաղաքի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը, շենք է հատկացվել Ֆրունզիկ Մկրտչյանի նորաստեղծ դրամատիկական թատրոնին, ֆինանսավորվել են ՙԸնկեր Փանջունի՚ գեղարվեստական ֆիլմի նկարահանումները և այլն: Նուբարաշենի ողբերգական հայտնի իրադարձությունների օրը` 1990թ. մայիսի 27-ին, մի խումբ ազատամարտիկների հետ Արտաշես Գեղամյանը կանխել է երևանցիներին սպառնացող վտանգը: 1991-95թթ. որպես ՙՊրոմեթևս՚ հայկական ունիվերսալ բորսայի և ապա ՙ21-րդ ԴԱՐ՚ ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն` հանրապետության շրջափակման պայմաններում, էներգետիկ ճգնաժամի տարիներին, կազմակերպել է կենսական հույժ անհրաժեշտություն ներկայացնող արդյունաբերական հումքի մեծաքանակ ներկրումը Հայաստան` Ռուսաստանի ռազմաօդային տրանսպորտով: 1995թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր: 1997թ. փետրվարին հիմնադրել է ՙԱզ•ային Միաբանություն կուսակցությունը՚, որի 1-ին համագումարում ընտրվել է կուսակցության նախագահ: 1998թ. փետրվարին ՙԱզգային Միաբանություն կուսակցության՚ արտահերթ համագումարում Արտաշես Գեղամյանն առաջադրվել է որպես ՀՀ նախագահի թեկնածու: Ազգային ժողովում և մամուլում Արտաշես Գեղամյանը սկզբունքային դիրքերից քննադատել է այդ տարիներին գործող իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, բազմիցս հանդես է եկել հանրապետության սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ծրագրային առաջարկություններով: 1999թ-ից ղեկավարել է Ազգային Ժողովի ՙԻրավունք և Միաբանություն՚ խմբակցությունը, իսկ 2003-2007թթ.` ՙԱզգային Միաբանություն՚ խմբակցությունը: 2003թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների 1-ին փուլի արդյունքներով Արտաշես Գեղամյանի օգտին իրենց ձայներն են տվել ընտրողների 17.6%-ը: 2003թ. մայիսի 25-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում ՙԱզգային Միաբանություն կուսակցությունը՚ հաղթանակ է տարել և խորհրդարանում ներկայացվել է 9 պատգամավորով: 1995թ. մինչև 2007թ. ՀՀ ԱԺ առաջին, երկրորդ և երրորդ գումարումների պատ•ամավոր եղած շրջանում հատկապես վառ դրսևորվեցին Արտաշես Գեղամյան քաղաքական և պետական gործչի, հռետորի, դիվանագետի ունակությունները: Արտաշես Գեղամյանը եղել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի` Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունների անդամ: Վիեննայում, Ռոտերդամում, Ստրասբուրգում, Վաշինգտոնում նրա 21 ելույթները, արգասաբեր գործունեությունն արժանացել է բարձր գնահատականի միջազգային հեղինակություն ունեցող քաղաքական բազմաթիվ գործիչների կողմից: Ամուսնացած է, ունի երկու որդի և երկու թոռ:
Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների1 671 027
ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը2 390 000
Մարված (չօգտագործված, ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված) քվեաթերթիկների թիվը 720 303
Անվավեր քվեաթերթիկների թիվը 35 798
Օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը1 669 678
Յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՎԱՀԱՆԻ 272 427
ԳԵՂԱՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՄԱՄԻԿՈՆԻ 7 524
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ 9 792
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱՄ ՍԵՐԳԵՅԻ 2 892
ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ ՎԱՀԱՆ ԷԴՈՒԱՐԴԻ 100 966
ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱԶԳԵՆ ՄԻՔԱՅԵԼԻ 21 075
ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՄԱՆ ՎԱՐԴԱՆԻ 4 399
ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԺ ԱԶԱՏԻ 862 369
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲԻ 351 222
Թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (լրացվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում) 0
Վավեր քվեաթերթիկների թիվը1 632 666
Սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը1 667 995
Անճշտությունների չափը 6 720