Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

ԿԸՀ աշխատակազմը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկն ապահովում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով և այլ իրավական ակտերով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ու քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը:

Աշխատակազմն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, Հանձնաժողովի որոշումներով, Հանձնաժողովի նախագահի կարգադրություններով և իր կանոնոդրությամբ:


Կառուցվածքը

Cec staff

Արտաքին կապերի վարչություն
Իրավաբանական վարչություն
Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվության վերլուծության վարչություն
Ֆինանսատնտեսական վարչություն
Անձնակազմի կառավարման բաժին
Ներքին աուդիտի բաժին