ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը  մինչև 2021 թվականի մայիսի 14-ը ներառյալ ընդունում է տեղամասային ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականներ տրամադրելու նպատակով անցկացվող լրացուցիչ ստուգարքներին  մասնակցելու դիմումներ:

Ստուգարքներն անցկացվելու են միայն Երևան քաղաքում։

Ստուգարքներին կարող են մաuնակցել ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները` անձամբ ներկայացրած դիմումի կամ կուսակցության ներկայացրած ցուցակներին համապատասխան:
Դիմումները կարող են ներկայացվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով (ք․ Երևան, 0009, Գ․Քոչար 21ա) և մարզերում գտնվող տարածքային ընտրական հանձնաժողովներ մինչև մայիսի 14-ը` ժամը 18․00-ն:

 

Դիմումի ձևը կարելի է ներբեռնել այստեղ։ Դիմումով նշված տվյալների սխալ, թերի կամ ոչ լիարժեք լինելու պատճառով առաջացած անհամապատասխանության համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կրում պատասխանատվություն:

Կուսակցությունները լրացնում են ստուգարքին մաuնակցել ցանկացող քաղաքացիների էլէկտորնային ցուցակ (Այն լրացենելու համար դիմել ԿԸՀ ՏՏ վարչություն 010-56-31-29)։

Որակավորման ստուգարքը կանցկացվի թեստային ստանդարտ եղանակով` գրավոր կամ համակարգչով: Ստուգարքին թույլատրվում է մասնակցել անձնագրի կամ անձը հաuտատող այլ փաuտաթղթի առկայության դեպքում:
Ստուգարքի անցկացման վայրի, օրվա և ժամի մասին կհրապարակվի լրացուցիչ հայտարարություն: 

Ստուգարքի անցկացման վայրի, օրվա և ժամի մասին կարելի է ծանոթանալ www.search.elections.am կայքէջից ՝ դիմումատուի տվյալներով որոնման եղանակով։ Ստուգարքի անցկացման վայրի և օրվա մասին դիմումատուները կծանուցվեն նաև դիմումում նշված էլ․ փոստին և հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրությամբ։

Ստուգարքին անհրաժեշտ է ներակայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Պարտադիր կրել դիմակներ և ունենալ գրիչ։

Ստուգարքի հարցաշարին կարող եք ծանոթանալ այստեղ:


Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 010-54-35-06, 010-56-31-29: