Շիրակի մարզի թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի կազմում առաջացել է մեկ թափուր տեղ:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի 4-րդ մասով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է.
Շիրակի մարզի թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղը համալրելու համար թեկնածուների դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով 2021թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 5-ը, մինչև ժամը՝ 18.00-ն:

Դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից (www.elections.am) կամ ստանալ հանձնաժողովի վարչական շենքում (Գ. Քոչար 21 ա, Երևան,ՀՀ):

Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+374 10) 563-129: