Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվան մասին ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղարի գրությունը:
ԱԺ պատգամավորի թափուր մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Սերյոժայի Պարսիլյանին։ Արձանագրությունը կազմվել է նոյեմբերի 13-ի արտահերթ նիստում: