Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) Եվրոպայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Սամ վան դեր Շտակը,  ծրագրի ղեկավար Նանա Կալանդաձեն և IDEA Հայաստանի ծրագրի ղեկավար Ռենատա Լենովսկին մայիսի 5-ին հյուրընկալվել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և քննարկել ԿԸՀ-ի և International IDEA-ի հաջողված ծրագրերի շարունակականությունը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ Միջազգային հարաբերությունների և հանրային կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը։

Միջազգային կազմակերպությունը ներգրավված է եղել ԿԸՀ-ի կողմից իրականացված ԸԸՀ անդամների վերապատրաստումներին: