Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հետ համատեղ մեկնարկում է նորանշանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) համար նախատեսված վերապատրաստման ծրագիրը: ԿԸՀ անդամները կծանոթանան ինտերակտիվ մեթոդաբանությանը, որը կօգնի նրանց փոխանցել ընտրական շրջափուլի և Հայաստանում ընտրությունները, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կարգավորող օրենքների և ընթացակարգերի վերաբերյալ հիմնական գիտելիքներն ու պատկերացումները ընտրատարածքային հանձնաժողովների նորանշանակ անդամներին։

Նախաձեռնությունը իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (ԱՄՆ ՄԶԳ), IFES-ի կողմից իրականացվող՝ «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդումը Հայաստանում» (ԸԳՔՀԱՀ) ծրագրի մաս է: