Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Հայտարարություններ

2 Նոյեմբեր, 2018
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ ՏՆՕՐԻՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ Ազգաին Ժողովի արտահերթ ընտրություններում 5քմ մակերեսը գերազանցող գովազդային վահանակներում քարոզչական պաստառ տեղադրելու համար կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով վահանակների մասին տեղեկությանը պատշաճ ծանոթանալու անհրաժեշտությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գովազդային վահանակները տնօրինող ընկերություններին առաջարկում է վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև նոյեմբերի 11-ը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով