Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Հայտարարություններ

11 Փետրվար, 2020

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ, ՎԵՐԳԵՏՆՅԱ ԵԹԵՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ և ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, ինչպես նաև «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերին եթերաժամ տրամադրող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների (անկախ uեփականության ձևից) վճարովի եթերաժամի մեկ րոպեի գնի հրապարակման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է:
«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի կանոնակարգումների համաձայն հանրաքվեի քարոզչությունն սկսվում է հանրաքվե նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` 7-րդ օրը՝ 2020 թվականի փետրվարի 17-ից: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով վճարովի եթերաժամի մեկ րոպեի գնի վերաբերյալ տեղեկությանը պատշաճ ծանոթանալու անհրաժեշտությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերություններին և հեռուստաընկերություններին առաջարկում է վճարովի եթերաժամի մեկ րոպեի գնի վերաբերյալ տեղեկությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև փետրվարի 15-ը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով