Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Հայտարարություններ

11 Փետրվար, 2020

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերի համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը հրապարակելու և Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 1-ն է:
«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի կանոնակարգումների համաձայն հանրաքվեի քարոզչությունն սկսվում է հանրաքվե նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` 7-րդ օրը՝ 2020 թվականի փետրվարի 17-ից: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով քարոզչության կողմերի համար հավասար հնարավորությունների ապահովման անհրաժեշտությունը և քարոզչության կողմերի համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանության վերաբերյալ տեղեկությանը պատշաճ ծանոթանալու անհրաժեշտությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին առաջարկում է քարոզչության կողմերի համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանության վերաբերյալ տեղեկությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև փետրվարի 15-ը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով