Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Հայտարարություններ

11 Փետրվար, 2020

ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ ՏՆՕՐԻՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին 5քմ մակերեսը գերազանցող գովազդային վահանակներում քարոզչական պաստառ տեղադրելու համար քարոզչության կողմերի հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 20-ն է:
«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի կանոնակարգումների համաձայն հանրաքվեի քարոզչությունն սկսվում է հանրաքվե նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` 7-րդ օրը՝ 2020 թվականի փետրվարի 17-ից: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով վահանակների մասին տեղեկությանը պատշաճ ծանոթանալու անհրաժեշտությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գովազդային վահանակները տնօրինող ընկերություններին առաջարկում է վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև մինչև փետրվարի 15-ը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով