Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Հայտարարություններ

15 Մարտ, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի
- տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին,
- տեխիկական սարքավորումներն սպասարկող մասնագետներին:

Հարգելի գործընկերներ,
Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու և վարակը հաղթահարելու անհրաժեշտությամբ պայմանավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ
- 2020 թվականի մարտի 15-ից տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների նախապես հայտարարված դասընթացների օրերը տեղափոխվում են.
- Դասընթացների անցկացման նոր օրերի վերաբերյալ կլինի լրացուցիչ հայտարարություն և տեղեկացում:
Կոչ ենք անում նաև խստորեն հետևել Առողջապահության նախարարության ցուցումներին, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց։

Հարգանքով և առողջության մաղթանքով՝

Կենտրոնական ընտրական հանձնաժողով