Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Հայտարարություններ

2 Հուլիս, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի հունիսի 30-ի թիվ ԱԺՈ-003-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի հունիսի 30-ի թիվ ԱԺՈ-003-Ն որոշումն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման պահից՝ 30 հունիսի 2020 թվական (ՀՀՊՏ թիվ 73(1628), 30 հունիսի 2020թ.):
«Հանրաքվեի մասին» Սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն. «Եթե մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտը Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովի կողմից հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումն ուժը կորցրած է ճանաչվել, ապա Ազգային ժողովի կողմից համապատասխան որոշման ուժի մեջ մտնելուց հետո` 10 օրվա ընթացքում, «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերն իրավունք ունեն կատարելու իրենց պայմանագրային պարտավորությունները: «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերն իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելու նպատակով իրավունք ունեն համալրելու հիմնադրամները սույն օրենքով սահմանված կարգով, բայց ոչ ավելի, քան նախատեսված է չկատարված պայմանագրային պարտավորություններով»:
«ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերն իրավունք ունեն կատարելու իրենց պայմանագրային պարտավորությունները մինչև 2020 թվականի հուլիսի 10-ը ներառյալ:
Նույն հոդվածի 1.3-րդ մասի համաձայն. «Մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտը Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովի կողմից հանրաքվեի դնելու մասին որոշումն ուժը կորցրած ճանաչվելուց հետո՝ տասնմեկերորդ օրը, հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են։ Հիմնադրամներում մնացած միջոցները քարոզչության կողմերն անկանխիկ եղանակով կարող են օգտագործել բարեգործական նպատակներով՝ մեկամսյա ժամկետում։ Հիմնադրամներում մնացած միջոցները չօգտագործելու դեպքում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե»։


Կենտրոնական ընտրական հանձնաժողով