Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

16-17 մարտի 2019

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագրի մաս կազմող «Քաղված դասեր» աշխատաժողովների շարքի շրջանակում, Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպել էր երկօրյա համաժողով:

Համաժողովին մասնակցում էին ԿԸՀ անդամները, ԿԸՀ աշխատակազմը, հանրապետության տարածքում գործող 38 տարածքային ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչները, ինչպես նաև ընտրողների ռեգիստրը վարող և ընտրողների ցուցակը կազմող ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ներկայացուցիչները: Միջոցառման մասնակիցները քննարկել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կազմակերպչական առանձնահատկությունները և ներկայացրել իրենց գործնական դիտարկումները՝ ընտրական գործընթացների հետագա բարելավման վերաբերյալ: Համաժողովին քննարկվել են նաև ԿԸՀ և տարածքային ընտրական հանձնաժողովների միջև հաղորդակցման արդյունավետության բարձրացմանն ուղղված դիրքորոշումներ ու առաջարկություններ, ինչպես նաև ընտրական գործընթացում կանանց մասնակցությանն առնչվող հիմնախնդիրներ:

ՀԸԳԱ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Շվեդիայի Թագավորության և Հայաստանի Հանրապետության կողմից: Ծրագիրն իրականացնում է ՄԱԶԾ գրասենյակը։