Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

27 մարտի 2019

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագրի շրջանակում, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ կազմակերպել էր աշխատաժողով ԿԸՀ անդամների և ԿԸՀ աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Աշխատաժողովն անցկացվել է հանրային հաղորդակցության և քաղաքացիական կրթության հարցերով միջազգային փորձագետ Այկուտ Թավսելի կողմից:

Աշխատաժողովի նպատակն էր բարելավել ԿԸՀ ներքին և արտաքին հաղորդակցության կարողությունները` ընտրությունների անցկացման թափանցիկության և տեսանելիության համատեքստում:
Միջոցառման մասնակիցները, քննարկելով ԿԸՀ-ի կողմից գործածվող առկա ներքին և արտաքին հաղորդակցության միջոցները, ներկայացրել են առաջարկություններ՝ դրանց հետագա բարելավման վերաբերյալ, ինչպես նաև դիտարկումներ` հաղորդակցության նոր գործիքների կիրառման անհրաժեշտության վերաբերյալ: Աշխատաժողովի մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունները առաջիկայում հաշվի կառնվեն ԿԸՀ ներքին և արտաքին հաղորդակցության ռազմավարության մշակման աշխատանքներում, ինչպես նաև ընտրական գործընթացի շահագրգիռ կողմերի հետ հաղորդակցության և ԿԸՀ տեսանելիության խթանմանն ուղղված այլ նախաձեռնություններում:

ՀԸԳԱ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Շվեդիայի Թագավորության և Հայաստանի Հանրապետության կողմից: Ծրագիրն իրականացնում է ՄԱԶԾ գրասենյակը։