Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

3 դեկտեմբերի 2019

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը՝ 2019 թ. դեկտեմբերի 3-ին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը և «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը միավորեցին իրենց ջանքերը՝ պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները ԱՄՆ ՄԶԳ-ի (Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալություն) կողմից ֆինանսավորվող ՍԵՊՊԱ («Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում Հայաստանում») ծրագրի միջոցով, որը իրականացնում է ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի (Ընտրական համակարգերի միջազգային հաստատություն) հայաստանյան մասնաճյուղը:

ՍԵՊՊԱ ծրագրի «Քաղաքական մատչելիություն և ներառում» բաղադրիչի շրջանակներում, «ԱԳԱԹ»-ը Հայաստանի ամբողջ տարածքում կիրականացնի տեղամասային կենտրոնների մատչելիության համապարփակ հետազոտություն և կաջակցի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին իր քաղաքականության իրազեկման ծրագրում` տեղական դիտորդական խմբերի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների համաձայն:

Ծրագրի նպատակն է ապահովել, որ հաշմանդամություն ունեցող անձինք հավասար հիմունքներով, արդյունավետ ու լիարժեք կերպով մասնակցություն ունենան քաղաքական ու հասարակական կյանքին, ներառյալ` քվեարկելու և ընտրվելու նրանց իրավունքը և հնարավորությունը: