Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

25 Հոկտեմբեր, 2018
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի` ավագանու անդամներ Սրբուհի Ղազարյանի, Տրդատ Սարգսյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Վահագն Հովակիմյանի և Վիկտոր Մնացականյանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում արձանագրությամբ ավագանու անդամի մանդատներ է տվել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արմեն Գալջյանին, Արփենիկ Մարությանին, Վահե Գևորգյանին, Գրիգորի Երիցյանին և Մարատ Թոխյանին: