Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

2 Նոյեմբեր, 2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ: Նիստի ընթացքում հանձնաժողովը հաստատել է Հանրապետության նախագահի հրամանագրով 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակված Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից ըստ ընտրական տարածքների ընտրողների թվի վերաբերյալ տրամադրված տվյալները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշմամբ սահմանել է Ազգային ժողովի ընտրություններին յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամվոր Ռուզաննա Մուրադյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածու Նաիրա Արտաշեսի Կարապետյանին տալու վերաբերյալ: