Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

6 Նոյեմբեր, 2018
Այսօր գումարած արտահերթ նիստում, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի` ավագանու անդամներ Սերգեյ Հարությունյանի, Հայկ Սարգսյանի և Գևորգ Բաբայանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրությամբ ավագանու անդամի մանդատներ է տվել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Լուսինե Գևորգյանին, Լիլիթ Կիրակոսյանին և Արմեն Սարգսյանին: