Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

27 Դեկտեմբեր, 2018
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) արտահերթ նիստում քննարկել է քաղաքացի Հովհաննես Մարգարյանի 2018 թվականի դեկտեմբերի 26-ին ԿԸՀ ներկայացրած դիմումը, որով դիմումատուն խնդրել էր քաղաքացիական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նպատակով գրանցել նախաձեռնող խմբին և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին, ինչպես նաև նախաձեռնող խմբի անդամներին տրամադրել սահմանված ձևի վկայականներ: ԿԸՀ-ն բավարարել է նախաձեռնող խմբին և որպես նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանին գրանցելու դիմումը: ԿԸՀ որոշմամբ՝ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեցող առնվազն 200 000 քաղաքացիների ստորագրությունների հավաքման համար ամրագրված 45-օրյա ժամկետ է սահմանվել 2018 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2019 թվականի փետրվարի 10-ը։